Skip to main content

Ռուսաստանն անպատասխան չի թողնի իր ակտիվների բռնագրավման ցանկացած փորձ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձի, հաղորդում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հասանելի իրավական մեխանիզմները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային, որպեսզի օրենքով հետապնդի նման ապօրինի որոշումների նախաձեռնողներին և կատարողներին։
«Նրանք հասկանում են, որ նման գործողությունները չենք թողնելու անպատասխան։ Եվ մենք հետապնդելու ենք՝ օգտագործելով բոլոր հնարավոր ազգային և միջազգային իրավական գործիքները։ Օրենքով հետապնդելու ենք նրանց, ովքեր առնչություն ունեն նման ապօրինի որոշումների ընդունման հետ», – հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական միությունը ուժեղացրել է ճնշումը Բելգիայի վրա՝ ռուսաստանյան սառեցված ակտիվների՝ ընդհանուր մոտ €190 միլիարդի օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով։ Այդ միջոցները նախատեսվում է ուղղել Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելուն։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31