Skip to main content

Չափազանց զգույշ է պետք լինել խոսքի համար քրեական պատասխանատվության գործիքներ գործադրելիս. ՄԻՊ

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մասնագիտական, ակադեմիական համայնքները, պաշտոնատար անձինք ավելի ազատ են իրենց խոսքի տեսանկյունից և ավելի հանդուրժող պետք է լինել նրանց նկատմամբ, այդ թվում` խոսքի արգելված տեսակներ օգտագործելու պարագայում, թյուր պատկերացում ունեն բարեվարքության, էթիկայի և վարքագծի կանոնների համակարգի մասին: Այս կանոնները ենթադրում են շատ ավելի մեծ զգոնություն խոսքի նկատմամբ, և դրանք չպահպանելու դեպքում կարգապահական պատասխանատվություն: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Միևնույն ժամանակ, անթույլատրելի է և այն տրամաբանությունը, որ նշված կանոնները խախտող խոսքի ցանկացած տեսակ կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Չափազանց զգույշ է պետք լինել խոսքի համար քրեական պատասխանատվության գործիքներ գործադրելիս, առավել ևս` անձանց ազատությունից զրկելիս»,– հավելել է նա՝ տեղադրելով իր հարցազրույցի ձայնագրությունը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031