ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը»,-հայտնեցին ՔԿ-ից։
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ օուպացիոն ռեժիմը սկսել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակման կարևորոգույն արարի՝ Վեհափառ Հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը․ «Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։ Հաջորդ քայլերն արդեն պարզ են։ Հարցն այն է՝ երբ. այսօ՞ր, վա՞ղը, երկուշաբթի՞, թե՞ մի քանի օրից»: