Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի. Թրամփ

Ուկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, եւ դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա»,- հավաստիացրել է նա։

Թրամփի խոսքով, երբ նա երկրորդ անգամ եկավ Սպիտակ տուն, այդ պատերազմն ընթանում էր ամբողջ թափով։

«Երբ ես աշխատում էի, այդ մասին անգամ չէին էլ մտածում։ Չորս տարի ոչ ոք այդ մասին չի խոսել… Այդ ամենը տեղի ունեցավ շատ վատ որոշումների պատճառով, որոնք ընդունվեցին»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում միայն անցած շաբաթ զոհվել է ավելի քան 7 հազար մարդ։

«Դա չի ազդում մեր երկրի վրա։ Մենք ամերիկացիներ չենք կորցնում։ Բայց նրանք կորցնում են ռուսաստանցիներ, ուկրաինացիներ, գերազանցապես զինվորներ։ Եվ մենք կարծում ենք, որ մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- նշել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031