Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնումներն անցյալում են․ Ալիևը՝ նոր դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 16-ին ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սոֆի Լագուտիի հավատարմագրերը, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հիշեցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումը, Ալիևը հայտարարել է, որ այդ հանդիպման արդյունքում «երկու երկրների միջև թյուրիմացություն առաջացնող հարցերը մնացել են անցյալում»։

«Ընդգծելով, որ երկկողմ օրակարգում նոր շրջան է սկսվել, պետության ղեկավարն անդրադարձել է, նախևառաջ, միջանձնային ու գործնական շփումների, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության վերականգնման ու զարգացման կարևորությանը», — գրում է ադրբեջանական ԶԼՄ-ն։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031