ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» և «Միլանին» թույլատրել է խաղեր անցկացնել Եվրոպայից դուրս

ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն թույլատրում է Լա Լիգայի «Վիլյառեալ» – «Բարսելոնա» և Ա Սերիայի «Միլան» – «Կոմո» հանդիպումները անցկացնել Եվրոպայի սահմաններից դուրս։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Իր հայտարարության մեջ ՈւԵՖԱ-ն նշել է, որ ազգային լիգայի խաղերը արտասահմանում անցկացնելու գաղափարի նկատմամբ լայն աջակցություն չկա։

«Հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերը (որոնք ներկայումս վերանայման փուլում են) բավականաչափ հստակ և մանրամասն չեն, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ստիպված էր հաստատել այս երկու խնդրանքները՝ առանց որևէ բացառիկության»,– ասվում է հայտարարության մեջ։

ՈւԵՖԱ-ն ընդգծել է, որ կհամագործակցի ՖԻՖԱ-ի հետ՝ կանոնակարգերը թարմացնելու և ազգային լիգաների ամբողջականությունն ապահովելու համար։

«Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, իսկ «Միլան» – «Կոմո» հանդիպումը՝ Ավստրալիայի Պերտ քաղաքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031