Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է. մենք վճռական ենք տրամադրված՝ խորացնել համագործակցությունը. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշանակալից է որակել իր զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի է ունեցել Դանիայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
«Մենք շնորհավորել ենք Հայաստանին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ հարաբերություններում ԱՄՆ նախագահ Թրամփի աջակցությամբ ձեռք բերված նշանակալի առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ։ Մենք վճռական ենք խորացնել մեր համագործակցությունը։ Հայաստանը ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ «Գլոբալ դարպաս» նախագծի միջոցով կողմերը կամրապնդեն տարածաշրջանային կապը, որը ներառում է առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաները։
«Մենք անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական համայնքի հաջորդ գագաթնաժողովին», — նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031