Պատրաստակամ ենք ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել ցանկացած բովանդակության նախապայման. Աղազարյանը՝ իմփիչմենթի մասին

Այն բանից հետո, երբ Պատիվ ունեմ և Հայաստան դաշինք խմբակցությունները պաշտոնապես հրաժարվեցին գործընթաց սկսելուց, պարոն Ասլանյանը և ես հանդես եկանք իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես վարչապետի թեկնածու առաջադրեցինք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ պարոն Էդմոն Մարուքյանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մեր նախաձեռնությունից որոշ ժամանակ անց Պատիվ ունեմ խմբակցությունը, այդուհանդերձ, հանդես եկավ իմպիչմենտ իրականացնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեց պարոն Դավիթ Համբարձումյանին։

Եթե մեր ընդդիմադիր գործընկերների համար այսօր գերխնդիր է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ապա դրա համար ամենահավանական ճանապարհը մեր նախաձեռնությանը միանալն է։

Միաժամանակ, ցանկանում ենք հայտնել, որ պատրաստակամ ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել ցանկացած բովանդակության նախապայման, որոնց շուրջ համաձայնության գալը կփարատի իրենց բոլոր անհանգստությունները»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031