Skip to main content

Ուկրաինան և Սիրիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին կոմյունիկե, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ կոմյունիկե», — գրել է Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների առջև ծառացած անվտանգության սպառնալիքները և դրանց հակազդելու կարևորությունը։

Երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2022 թվականին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930