Տավուշի մարզում 31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Նշենք, որ ըստ Շամշյանի, «Infiniti»-ի ղեկին ՊՆ ծառայող է եղել 31 տարեկան, իսկ վիրավորներից երեքն անչափահասներ են։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930