Էկոնոմիկայի փոխնախարարը գերմանական կողմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակության անդամների և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ շարունակական համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ գյուղատնտեսության, պարենային անվտանգության, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և էներգախնայողության ոլորտներում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930