Թրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Fox News-ի եթերում Թրամփը հայտարարել է, որ Սորոսը ֆինանսավորել է բողոքի ցույցերն ու երիտասարդության արմատականացումը՝ նպաստելով «ահաբեկչության և ծայրահեղականության թեժացմանը»։

«Մենք կհետևենք, թե ինչ է տեղի ունեցել Սորոսի շուրջ, որպեսզի հասկանանք՝ դա կապված է նաև ՌԻԿՕ-ի (1970թ․ ընդունված ԱՄՆ դաշնային օրենք՝ ուղղված կազմակերպված հանցավորության դեմ պայքարին) հնարավոր կիրառման հետ նրա և մի խումբ այլ անձանց նկատմամբ»,– ընդգծել է Թրամփը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930