Skip to main content

Նեպալն ունի նոր վարչապետ, ցուցարարներն աջակցում են նրան

Նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին նշանակվել է Նեպալի ժամանակավոր վարչապետ:

Կարկին դարձավ առաջին կինը, որը ղեկավարում է երկիրը, այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն մահացու բողոքի ցույցերը ստիպեցին վարչապետ Շարմա Օլիին հրաժարական տալ։

Կարկին, ով հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարով՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնում կմնա մինչև 2026 թվականի մարտին նախատեսված նոր ընտրությունները։

Փողոցային ճնշմանը ենթարկվելով՝ նախագահը լուծարեց խորհրդարանը, որտեղ գերակշռում էին այն կուսակցությունները, որոնց ցուցարարները մեղադրում են լայնածավալ կոռուպցիայի մեջ։

Երկրում բողոքի ցույցերի պատճառ դարձավ կառավարության որոշումը, որով արգելվում էր սոցիալական ցանցերի մեծ մասի օգտագործումը: Արյունալի բախումներից հետո արգելքը հանվեց, սակայն ցույցերը շարունակվեցին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով: Բողոքի ցույցի մասնակիցները ներխուժեցին կառավարական շենքեր, այրեցին դրանք, մի քանի նախարարներ ծեծի ենթարկվեցին, վարչապետ Շարմա Օլին հրաժարական տվեց:

Վերջին տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 51 մարդ, վիրավորվել է ավելի քան 1300-ը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031