Նման դեպքերը քննելուն իրավասու է ՀՀ իշխանություններին․ Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի մասին

Այսօր ստացել եմ քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը։ Այս մասին գրել է Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ստորև ներկայացնում եմ պատասխան նամակի բովանդակությունը.

Հարգելի պարոն Մարուքյան,

Շնորհակալություն ենք հայտնում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված հուլիսի 14-ի Ձեր նամակի համար, որում Դուք մտահոգություն եք հայտնում պարոն Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։

Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է։

Հարգանքով,

Դերեն ԴԵՐՅԱ

Բաժնի ղեկավար»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930