Մրգավետում տուն, ավտոտնակ, 2 ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 02։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի և կից ավտոտնակի տանիքում (ընդհանուր մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։00-ին, մարվել՝ 05։02-ին։ Այրվել են տան և ավտոտնակի տանիքն՝ ամբողջությամբ, ավտոտնակում 2 ավտոմեքենա և կենցաղային իրեր:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930