Սևանի ափին, խարույկի շուրջ՝ անկեղծ հանդիպում. Փաշինյանը հաջողություն է մաղթել հեծանվավազքի մասնակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին: Մցաշարը դպրոցականների համար անցկացվում է երկրորդ անգամ:

Խարույկի շուրջ զրույցի ընթացքում մրցաշարի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նման միջոցառումների անցկացման համար և կիսվել մրցումների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով: Նշվել է, որ դպրոցականների շրջանում բավականին մեծ է հետաքրքրվածությունը հեծանվային սպորտի մասսայականացմանն ուղղված այս մրցաշարի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություն և հորդորել շարունակել զբաղվել սպորտով:

Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930