Skip to main content

ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր

Գաղտնիք չէ, որ ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը պայմանավորված է սահմանված արագության գերազանցմամբ։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ–ից։

Ի թիվս այլ միջոցառումների՝ Երևան-Սևան, Երևան-Էջմիածին և Դիլիջան-Իջևան ավտոճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր։ Դրանց նպատակն է վարորդներին ևս մեկ անգամ տեղեկացնել տվյալ ճանապարհահատվածի համար սահմանված արագության մասին, ինչպես նաև խթանել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։

Անչափահասների անվտանգությունն առաջնահերթություն ունենալով՝ արագաչափերից մեկը տեղադրվել է Հաղարծին համայնքի դպրոցամերձ տարածքում, ինչը կստիպի վարորդներին լինել առավել զգոն հատկապես այն հատվածներում, որտեղ երեխաների ակտիվ շարժ կարող է լինել։

Խելացի արագաչափերի գործողությունները մատչելի ու հասանելի են բոլորի համար։

Եվ այսպես, եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է կանաչ գույնով, նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։

Կարմիր գույնը նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։

Հարգելի՛ վարորդներ, ՆԳ նախարարությունը հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդրնելով երթևեկության մասնակիցների՝ Ձեր, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031