Skip to main content

Պենտագոնի վերանվանումը կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ

ԱՄՆ պաշտպանության նախարարության վերանվանումը Պատերազմի նախարարության կարող է միլիարդավոր դոլարներ արժենալ Վաշինգտոնի համար։

Լրատվամիջոցը նշում է, որ այդ գումարի առյուծի բաժինը կարող է ուղղվել 40 երկրներում և ԱՄՆ բոլոր 50 նահանգներում Պենտագոնի ավելի քան 700 հազար օբյեկտների վրա այս գերատեսչության տարբերանշանների փոփոխմանը։ Սա ենթադրում է 6 զորատեսակների և Պենտագոնին ենթակա գործակալությունների ֆիրմային ձևաթղթերի, ճաշարաններում դրոշմված անձեռոցիկների, Սենատի հաստատված պաշտոնյաների բաճկոնների վրա տարբերանշանների, ինչպես նաև խանութներում հուշանվերների փոխարինում։

Ըստ Politico-ի տեղեկությունների՝ սեպտեմբերի 5-ին նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրը հիասթափություն, զայրույթ և տարակուսանք է առաջացրել Պենտագոնի շատ աշխատակիցների շրջանում։ Նրանք գտնում են, որ այս որոշման իրականացումը կարող է միլիարդավոր դոլարների ծախս պահանջել կոսմետիկ փոփոխությունների համար, որոնք գործնականում չեն նպաստի ռազմական առավել հրատապ խնդիրների լուծմանը։

Հաղորդվում է, որ Պենտագոնի պաշտոնական անվանափոխության համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի համապատասխան օրենքի ընդունում Կոնգրեսում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930