Skip to main content

Պետպատվերի մասը համակարգող Լենա Նանուշյանը ասում է, թե չի տիրապետում այն հանելու մասին ահազանգերին. Անուշ Պողոսյան

Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր 45,3մլն առողջապահական վարկ վերցնելու հարցը։ Հետաքրքիր էր, որ պետական պատվեր չլինելու մասին փաստեցին պատգամավորները, սակայն նախարարի տեղակալը արձագանքեց, որ չի տիրապետում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

նա, մասնավորապես, նշել է. «Ի դեպ, հենց Լենա Նանուշյանն է համակարգում պետական պատվերի մասը և հաճախ «փոխնախարարի օրերի» նկարահանումները անում է Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանի հետ․․․․

Հ․Գ․ Պաշտոնը միայն նկարվելու համար չէ, լուծեք պետական պատվերի հարցը․․․

Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյա՛ն, չտիրապետող նախարարի տեղակալին ի՞նչ են անում»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930