Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհուրդը ընդունել է Տյանցզինի հռչակագիրը։
Աշխարհում, այդ թվում՝ ՇՀԿ տարածաշրջանում, սրվում են աշխարհաքաղաքական դիմակայությունը, անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։ Կազմակերպության մասնակիցները դեմ են միակողմանի հարկադրանքի միջոցառումներին, այդ թվում՝ տնտեսական բնույթի։
Մասնավորապես, կազմակերպությունը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հասցված հարվածները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք Գազայում հանգեցրել են զոհերի և մարդասիրական աղետի։
Մասնակիցները նշել են, որ Մերձավոր Արևելքում խաղաղության կարելի է հասնել պաղեստինյան հարցի արդարացի կարգավորման միջոցով։
Նրանք հանդես են եկել ներքին գործերին չմիջամտելու և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա Միջազգային հարաբերությունների զարգացման օգտին։
ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհուրդը ստեղծել է ՇՀԿ զարգացման բանկը և մինչև 2035 թվականը համաձայնեցնել զարգացման ռազմավարությունը, որը սահմանում է համագործակցության խորացման հիմնական ոլորտները։