Փաշինյանի չինական վոյաժը և ՇՀԿ–ին անդամակցելու ՀՀ–ի հայտը պայթեցնում են ռեժիմի փչած ԵՄ անդամության փուչիկը. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը եւ, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այո՛, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։ Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։

Ի դեպ, կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին՝ ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները»,- նշել է նա։

ԸստԱշոտյանի՝ իրականում, երեկՉինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդկազմակերպությունն ընդամենըմիավորելէ այդ երկու ստատուսները եւ այսպիսով արժեզրկել նաեւ Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։

«Իսկթե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչեւ Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին իւ հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»,- հավելել է ՀՀԿ փոխնախագահը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930