Skip to main content

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Հայկական Կարիտաս» (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) բարեսիրական հասարակական կազմակերպությանը պատկանող սննդի կառույցի խոհանոցում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝

— սննդի կառույցի հատակը, պատերը, չեն պահվել նորոգ և մաքուր վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սննդի կառույցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031