Skip to main content

Ձորաղբյուրի տարբեր հատվածներում առաջացել են աղբանոցներ. բնակիչներն ահազանգում են

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ամառանոցային փողոցի տարբեր հատվածներում կուտակված աղբը տարածում է գարշահոտություն ու ստեղծում հակասանիտարական վիճակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ՝ օգոստոսի 31-ին, նույնպես նույն վիճակն էր. աղբը տարբեր հատվածներում ոչ միայն հեռացված չէր, այլև ցաքուցրիվ էր։

Բնակիչները տնից աղբը տեղափոխում էին, որպեսզի լցնեն աղբամանի մեջ, սակայն այն ամբողջությամբ լցված էր։

Անգամ որոշ հատվածներում հոտը զգացվում էր մի քանի հարյուր մետրից։

Բնակիչները, ովքեր հրաժարվեվին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ձորաղբյուրում նման իրավիճակ երբեք չի եղել։ Միշտ ժամանակին աղբը հեռացրել են, բայց վերջին օրերին ոչ միայն չեն հեռացրել, այլ նաև ոնց որ դիտմամբ տրակտորով աղբը ցաքուցրիվ անեն»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031