Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր՝ ժամը 18:30-ին։

Հավաքն այսօր կսկսեն՝

Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Ալբերտ Խաչումյան — «Արարատ»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան — «Որարտու»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան — «Նոա»
Էդգար Սևիկյան — «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Հովհաննես Հարությունյան — «Նոա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Դանիել Աղբալյան — «Փյունիկ»
Ուգոչուկվու Քրիստուս Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)

Նայիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանն ազգային հավաքականի ճամբարում կլինեն սեպտեմբերի 2-ին, իսկ Լուկաս Զելարայանը՝ սեպտեմբերի 3-ին։

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը ընտանեկան խնդիրների պատճառով չի միանա հավաքականին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930