Ձերբակալվել Է Ուկրաինայի խորհրդարանի նախկին ղեկավարի սպանության մեջ կասկածվող անձը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է պատգամավոր և Գերագույն Ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը զեկուցել են Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման մասին։ Ես հանձնարարել եմ հանրությանը ներկայացնել առկա տեղեկատվությունը։ Շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին արագ և համակարգված աշխատանքի համար։ Այս սարսափելի սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն», — նշել է Զելենսկին։

Ավելի ուշ նա հայտնել է, որ զրույց է ունեցել գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյի հետ։ «Նա (Կրավչենկոն — խմբ.) զեկուցել է Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի հետ կապված հետագա ընթացակարգային քայլերի մասին։ Կա կասկածյալի առաջին ցուցմունքը։ Այժմ իրականացվում են հետագա անհետաձգելի քննչական գործողությունները՝ այս սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար», — նշել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930