Skip to main content

2017 թվականի այս օրը շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը. Տիգրան Աբրահամյան

«Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահմյանը։

Ըստ նրա, ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա պատերազմի օրերին` առանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար:

«Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին` դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031