Skip to main content

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում, Գյումրիի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 2-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան, Գերցենի, Վասիլյան փողոցների, Գերցենի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ նրբանցքների, Վասիլյան 16-րդ նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031