Skip to main content

Ալյասկայի գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումները ճանապարհ են բացում Ուկրաինայում խաղաղության համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված «ըմբռնումները» կնպաստեն ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի և մեր մյուս ռազմավարական գործընկերների ջանքերն ու առաջարկները, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։

Հուսով եմ, որ վերջերս Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումները նույնպես այս ուղղությամբ են շարժվում՝ բացելով Ուկրաինայում խաղաղության ճանապարհը»,-ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Շանհայի կազմակերպության գագաթնաժողովում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031