Ավելի քան 100 մարդ է թունավորվել իսպանական հյուրանոցում ճաշելուց հետո

Իսպանիայի Մուրսիա ինքնավար համայնքի Լա Մանգա դել Մար Մենոր առողջարանի հյուրանոցում հարյուրից ավելի մարդ է տուժել սալմոնելոզի բռնկման պատճառով. երկու հոգի դեռ գտնվում է հիվանդանոցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը՝ հղում անելով առողջապահության նախարարության աղբյուրների։Ըստ գործակալության՝ թունավորումը տեղի է ունեցել հյուրանոցում, ճաշի ժամանակ։

Օգոստոսի 23-ի երեկոյան տուժածները սկսել են բողոքել փսխումից, որովայնի ցավից, իսկ առանձին դեպքերում՝ տենդից։ Շտապօգնության ծառայությունը մեծ թվով կանչերի պատճառով դեպքի վայր է ուղարկել հինգ բրիգադ։ Քսան մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մնում են հսկողության տակ, մնացածը ստացել են ամբուլատոր օգնություն։

Իշխանությունները կարգադրել են դադարեցնել հյուրանոցի խոհանոցի աշխատանքը և ամբողջությամբ ախտահանել տարածքը։ Համաճարակաբանական ծառայության աշխատակիցները և սննդի անվտանգության տեսուչները սննդամթերքի նմուշներ են վերցրել և անալիզներ խոհանոցի անձնակազմից՝ վարակի ստույգ աղբյուրը պարզելու համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930