ԱԹՍ-ների ոչնչացում՝ Մոսկվայի մոտ, կառավարվող ռումբերով հարվածներ՝ Սումիին

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են երկու անօդաչու սարք, որոնք ուղղվում էին դեպի Մոսկվա, երկուշաբթի հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ռուսաստանի պաշտպանության ստորաբաժանումները գիշերվա ընթացքում, ըստ Պաշտպանության նախարարության, ոչնչացրել են 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք:

Օգոստոսի 24-ի ուշ երեկոյան ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Սումիի շրջանում մի շարք բնակավայրեր առանց էլեկտրականության են մնացել։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հաղորդել է, որ ռուսական զորքերը կիրառել են կառավարվող ռումբեր և հարվածային անօդաչուներ՝ հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Զոհեր չկան։

Կիևի գլխավոր հրամանատարը երեկ նաև հայտնել էր, որ ուկրաինական զորքերը վերադարձրել են Դոնեցկի շրջանում գտնվող երեք գյուղ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930