Աշխարհահռչակ ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում հայտնվել է անսպասելի իրավիճակում, երբ Chanel խանութի անվտանգության աշխատակիցը նրան չի ճանաչել ու հրաժարվել է ներս թողնել՝ պատճառաբանելով, որ բուտիկում արդեն մեծ թվով հաճախորդներ կան։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ իր համերգից մեկ օր առաջ Լոպեսը եղել է Ստամբուլի շքեղ Istinye Park առևտրի կենտրոնում, որտեղ տեղակայված են մի շարք հայտնի բրենդերի բուտիկներ։
Լոպեսը հանգիստ է արձագանքել կատարվածին՝ ասելով․ «Լավ, խնդիր չկա» եւ հեռացել է՝ առանց որեւէ արձագանքի։ Ավելի ուշ խանութի աշխատակիցները մոտեցել են Լոպեսին՝ հրավիրելով նրան ներս մտնել, սակայն նա մերժել է առաջարկը։
Chanel խանութում տեղի ունեցածը չի խանգարել աստղի հետագա գնումներին: Լոպեսը երեք ժամ շարունակ պտտվել է առեւտրի կենտրոնի Celine եւ Beymen շքեղ հագուստների խանութներում։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նա տասնյակ հազարավոր դոլարների գնումներ է կատարել։