Skip to main content

ՌԴ-ից ժամանած երկրպագուները բողոքում են, որ Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը վատ է կազմակերպված եղել

Ռուսաստանցիները բողոքում են, որ ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը վատ է կազմակերպված եղել, երկրպագուները դժգոհ են հրմշտոցից, նման մասշտաբի միջոցառման համար մարզադաշտի փոքրությունից, կեղտոտ նստատեղերից և երգչուհուն երկար սպասելուց: Այս մասին գրում է Shot թելեգրամյան ալիքը:

Նրանց խոսքով՝ իրենք ստիպված են եղել երգչուհուն սպասել ավելի քան մեկ ժամ՝ 30 աստիճան շոգի պայմաններում, ոմանք սրտխառնոց են զգացել, իսկ մարզադաշտի կեղտոտ նստատեղերը ստիպված են եղել սրբել անձեռոցիկներով։ Ռուսաստանցի երկրպագուների խոսքով՝ իրավիճակը հատկապես բարդ էր բեմի մոտ։ Երկրպագուները գրեթե կռվել են աստղին մոտիկից տեսնելու հնարավորության համար։

Օգոստոսի 3-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը հյուրընկալել էր համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսին, որն առաջին անգամ էր ելույթ ունենում Հայաստանում։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30