Skip to main content

Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի ութ շրջանների

Այս գիշեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի ութ շրջանների վրա, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Սամարայի մարզում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանի տարածքում։ Հաղորդվում է մեկ զոհի մասին։ Սամարայում անջատվել է բջջային ինտերնետը, օդանավակայանի գործունեությունը՝ կասեցվել:

Ռյազանի մարզում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում ևս հարվածներ են հասցվել տեղի նավթավերամշակման գործարաններին։

Պենզայում թիրախում է եղել «Էլեկտրոպրիբոր» գործարանը, որը արտադրում է անվտանգ կապի սարքավորումներ բանակի համար: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, անօդաչու թռչող սարքերը հարվածել են նույն քաղաքում գտնվող «Ռադիոզավոդ» ձեռնարկությանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31