Skip to main content

Գվարդիոլա․ Երբ Յամալը խաղա 15 տարի, կկարողանանք համեմատել Մեսիի հետ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին համեմատել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 40-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հետ։

«Պետք է թույլ տալ Լամին Յամալին իր ուղիով շարժվել առաջ, եւ երբ նա խաղա 15 տարի, կկարողանանք համեմատել Մեսիի հետ եւ պարզել՝ իսկապես, Մեսիից լավն է, թե ոչ։

Բայց այն, որ արդեն հիմա Յամալին փորձում են համեմատել Մեսիի հետ, ինքնին շատ կարեւոր է։ Դա նույնն է, որ նորահայտ նկարիչին համեմատեն Վան Գոգի հետ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31