Հորդանանի և ԱՄԷ-ի ինքնաթիռները 25 տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատված

Հորդանանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Հորդանանի Թագավորական ռազմաօդային ուժերը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համատեղ մասնակցում են Գազա «25 տոննա պարենային օգնություն և առաջին անհրաժեշտության պարագաներ» հասցնելու գործողությանը, հայտնում է BBC News-ը։

Առաքելությանն են մասնակցել հորդանանյան C-130 երկու ինքնաթիռ և Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ ինքնաթիռ, որոնք բեռը նետել են Գազայի հատվածի մի քանի օբյեկտների վրա։

Նշվում է, որ մարդասիրական օգնության վերջին առաքման շնորհիվ Գազայում պատերազմի սկզբից ի վեր հորդանանյան օդային դեսանտների ընդհանուր թիվը հասել է 127-ի։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր «մարտավարական դադարի» մասին Գազայի երեք ամենախիտ բնակեցված շրջաններում՝ թույլ տալով մարդասիրական օգնության առաքումը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031