«էլեկտրահարություն և սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-25 տարեկան օտարերկրացի երիտասարդ

Հուլիսի 25-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «էլեկտրահարություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիաճակում, հրատապ տեղափոխել են վիրասրահ: Բժշիկներին հաջողվել է սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել, ինչի արդյունքում վերականգնվել է սրտի ռիթմը։

Պարզվել է, որ նա տեղափոխվել է Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից, 20-25 տարեկան օտարերկրացի է, ըստ նախնական տեղեկությունների՝ ազգությամբ հնդիկ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031