Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատմականորեն լինելով ռուսական պետության ամենամոտ երկրներից մեկը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իրականությունն այլ է, կարծում է Աբրամյանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, այլընտրանք այսօր չունենք։ Բացի այդ, իրավիճակն այնպիսին չէ, որ մեզ ամենուր սպասում են, հրավիրում, իսկ մենք ընտրում ենք։ Ոչ ոք մեզ չի հրավիրում, մենք նրանց խնդրում ենք: Եվրամիությունում ասում են՝ այո, իհարկե։ Բայց ինչու են նրանք այդպես ասում: Դրա համար էլ այսօր էլ ուկրաինացիներին փող ու զենք են տալիս ՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին նույն բանն են առաջարկում, իսկ նա դա չի հասկանում։ Ես վախենում եմ, որ նա վերջնականապես կոչնչացնի <...> պետությունը»,-հայտարարել է Աբրահամյանը։
«Բայց մենք ունենք քաղաքական համաձայնագրեր, փաստաթղթեր, Հայաստանը պատմականորեն Ռուսաստանին ամենամոտ երկրներից մեկն է, այնպես որ դա Հայաստանի ներքին գործը չէ։ Ցավոք, այսօր մենք պետք է նաև Ռուսաստանում պաշտպանենք մեր շահերը»,-ասել է Աբրահամյանը։