Skip to main content

Վաղարշապատի Սբ. Շողակաթի միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները սկսվել են

Հուլիսի 21-ից մեկնարկել են Վաղարշապատ քաղաքում գտնվող Սբ. Շողակաթի միանավ բազիլիկ (Սբ. Մարիանե) եկեղեցու պեղումները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։

«Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից որ վաղմիջնադարյան այս արժեքավոր հուշարձանի պեղումներն իրականացվում են բարեկարգման, ամրակայման և վերականգնման ծրագրի շրջանակներում (վերականգնող ճարտարապետ` Ամիրան Բադիշյան)` պետություն֊բարերար հերթական համագործակցության շնորհիվ։

Հուշարձանի տարածքը մաքրվել է բուսածածկույթից, ավելորդ իրերից։

Աղբախառը լիցքի մաքրման արդյունքում հյուսիս-արևելյան անկյունում` երկաստիճան ստիլոբատի տակ, բացվել են եկեղեցու արտաքին հիմքերը։

Գտածոները շատ չեն։ Մեծ թիվ են կազմում շինարարական խեցեղենի` հարթ և կիսակոր կղմինդրի կտորները, ինչը վկայում է, որ եկեղեցու ծածկը եղել է կղմինդրե։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31