Skip to main content

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱրաբականՄիացյալ Էմիրություններ։ Փաշինյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր այցից։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31