Skip to main content

Արցախի ու արgախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության կենտրոնական գրասենյակում ընդունել են Արցախի Իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին: ՀՀԿ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է արցախցիների բռնի տեղահանման և Արցախի ամբողջական օկուպացիայի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրը:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները նշել են, որ Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում են ՀՀԿ-ի համար առաջնային օրակարգի հարց և ըստ այդմ` ՀՀԿ-ն այս հարցում հետևողական քաղաքականություն է վարում:

ՀՀԿ ԳՄ-ից հանդիպմանը մասնակցել են Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովն ու Տիգրան Աբրահամյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31