ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է քննարկում՝ նվիրված արցախահայության հավաքական վերադարձը կազմակերպելու նախաձեռնությանը

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։ Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքի իրավական, դիվանագիտական և հումանիտար ասպեկտներին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031