Եթե սրա մեջ ահաբեկչություն կա, ուրեմն ամենամեծ ահաբեկիչը Նիկոլ Փաշինյանն է. Գառնիկ Դանիելյան

Հաշվի առնելով գործընթացը իր քաղաքական ամբողջ բովանդակությամբ, անկեղծ ասած, շատ մեծ ակնկալիքներ չունենք դատարանից, քանի որ նույն դատական համակարգի վրա էլ է ճնշում գործադրվում իշխող վարչախմբի կողմից։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9–ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ դատարանում քննվում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը, որը անցնում է ահաբեկչության ու իշխանության զավթման կազմակերպման գործով։

Նրա խոսքով, կալանք կիրառելու համար պետք է լինի փաստ, որ Արթուր Սարգսյանը խուսափել է, խոչընդոտել է քրեական վարույթին, սակայն այդպիսի փաստեր չկան. «Այս ամեն ինչը հիմնազուրկ է, բայց ամենկերպ փորձում են գոհացնել Նիկոլ Փաշինյանին, իր սիրտը փառավորել։

ՔՊ-ականները վերդիկտ են կայացրել, նրանք Ազգային ժողովում իրար հերթ չտալով, ոչ թե կասկած են հայտնում, այլ պնդումներ են անում, որ այս մարդը ահաբեկիչ է, այն մարդը ահաբեկիչ է՝ բարերարից սկսած մինչև քաղաքական գործիչներ»,–ասաց Գառնիկ Դանիելյանը։

Խոսելով երեկ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի մասին, նա ասաց. «Երեկ տեսաք իրենց այդ վայրի պահվածքը, այդ բորենիների վարվելաձևը։ Մարդը ԱԺ ամբիոնից քաղաքական ելույթ է ունենում և դրանից հետո այդ սադրանքն է տեղի ունենում։ Դա խոսում է խոսում է այդ մարդկանց մարդկանց և՛ էության, և՛ տեսակի մասին։ Սա տեսակ է, սենց տեսակ ես իմ կյանքի ընթացքում չեմ տեսել։ Այս տեսակը որևէ մի կարմիր գծեր չունեցող, որևէ մի իզմեր չունեցող մի տեսակ է, որ կարող է ցանկացած մարդու հունից հանել»։

Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ահաբեկչության մասին այս քրեական վարույթը ոտքից գլուխ ջուր է. «Մենք չենք հերքում, որ պատրաստվել ենք փողոցային պայքարի։

Ասում է՝ հրահանգով պետք է բացվեն և փակվեն ճանապարհները: Հիշու՞մ եք 2018 թվականին, ասում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենալու: Ասում էր՝ ես եմ որոշելու որ փողոցը բացվի և որ փողոցը փակվի: Ռթե սրա մեջ ահաբեկչություն կա, ուրեմն ամենամեծ ահաբեկիչը ինքն է:

Իմ ընկերներն են Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, Արա Ռոստոմյանը, Սրբազանն իմ հոգևոր հայրն է, բարեկամը։ Այս պայքարի ընթացքում ես հարյուրավոր, հազարավոր ընկերներ եմ ձեռք բերել։ Եթե իրենք ահաբեկիչ են, ուրեմն ես էլ եմ ահաբեկիչ։

Նույն Բագրատ սրբազանի կեցավայր, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ են մտել դուրս եկել։ Այդ մարդիկ ահաբեկիչներ չեն, նրանք նվիրյալ հայորդիներ են և մենք մեր ընկերների կողքը կանգնելու ենք, իրենց աջակցելու ենք։ Այսօր ով, որ հայրենիքի համար որևէ մի քայլ է անում հայտնվում է անազատության մեջ։ Դրա վառ օրինակն է նաև Սամվել Կարապետյանը»,-հայտարարեց Դանիելյանը։

Նա տեղեկացրեց, որ Սրբազան շարժման անդամների կոչը բանտից այն է, որ պայքարը շարունակեն և հասնեն նախանշված նպատակներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031