«Սրանք հարիր չեն Երևան քաղաքին, ծեր են». Հերթը հասավ Ազատության հրապարակի հաստաբուն ծառերին. դրանք կփոխարինվեն

Շուտով Ազատության հրապարակի մուտքը նոր շունչ կստանա: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ից։

Նշվում է, որ նորատունկ ծառերն ու լանդշաֆտային ձևավորումները առավել կընդգծեն Օպերայի շենքի ճարտարապետության շքեղությունը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ցուցադրում է Ազատության հրապարակի մուտքերի մոտ գտնվող հաստաբուն, սաղարթախիտ ծառերը, իր խոսքում նշել է. «Այս ծառերը, որ մնացել, մեծացել, աճել և գտնվում են իրենց կենսունակության ավարտին, նույնպես պետք է փոխարինվեն։ Սրանք հարիր չեն Երեւան քաղաքին, նրանք ծեր են, կիսաչոր եւ տգեեղացնում են ամբողջ այս հատվածը։ Օպերայի մուտքը ճիշտ չէ փակել մեծ հասուն ծառերով։ Այստեղ կտեղադրվեն միջին սաղարթ ձեւավորող ծառատեսակներ։ Հիմնական ակցենտը կլինի գեղազարդությունը»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031