Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ։ 

Վարչապետի ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հավատացած եմ, որ ձևավորված բազմաշերտ համագործակցությունն ապագայում առավել կընդլայնվի՝ նպաստելով մեր երկրների բարգավաճմանն ու  առաջընթացին։ Ուրախ եմ արձանագրել, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում նախատեսվում է Հայաստան-Արգենտինա գործարար համաժողովի անցկացումը:

Օգտվելով առիթից՝ պատիվ ունեմ Ձեզ վերահաստատելու համաժողովի օրերին կամ Ձեզ համար ընդունելի այլ ժամկետներում Հայաստան այցելելու հրավերը:

Համոզված եմ, որ Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու և առավել հավակնոտ օրակարգ նախանշելու համար»: 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031