Հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարվել. փաստաբանը՝ Արթուր Սարգսյանի կալանքի մասին

Ակնկալում ենք, որ պետք է իրականացվի արդյունավետ պաշտպանություն, սպասում ենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի եւ առնվազն անաչառ դիտորդների մոտ հակառակի մասին պատկերացումներ չեն լինի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 9–ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի Ավան և Նոր նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանը։

«Ակնկալում ենք, որ կալանքի միջնորդությունը կմերժվի՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, որովհետև ներկայացված նյութերը ուսումնասիրել ենք և առնվազն ինձ համար, որպես իրավաբանի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարվում։

Այս քրեական վարույթով ինձ հասանելի փաթեթում, որ նաև ներկայացված է դատարանին, որևէ տվյալ չի վկայում այն մասին, որ պարոն Սարգսյանը փախուստի փորձ է կատարել կամ փախուստի փորձ է կատարելու կամ ինչ-որ անձանց վրա ազդեցություն է գործադրելու կամ նոր հանցանք է կատարելու։ Առնվազն ներկայացված նյութերում նման տեղեկությունները բացակայում են»,–ասաց նա։

Փաստաբանը նկատեց, որ երբ հունիսի 25-ին Արթուր Սարգսյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, դրանից արդեն անցել է երկու շաբաթ, և նա որևէ կերպ չի խուսափել քննությունից, ներկայացել է ԱԺ նիստերի, Հայաստանը չի լքել. «Այսինքն առնվազն իր վարքագծով հակադրվել է գլխավոր դատախազի այն մտքին, որ կարող է դիմել փախուստի կամ խոչընդոտել կամ նոր հանցանք կատարել։ Պարոն Սարգսյանը իրական կյանքում դրսևորած վարքագծով հիմնավորել է որ նման հիմքեր առկա չեն։

Քանի որ այս պահին նաև վիճարկվելու է մեր կողմից հիմնավոր կասկածի խնդիրը, այսինքն օրենսդրական առումով եթե դատարանը վերջիվերջո հիմնավորեց, որ չկա հիմնավոր կասկած, նույնիսկ հիմքերին անդրադարձ չի կատարելու։

Ես լիահույս եմ, որ առնվազն այսօր դատական նիստով հանգամանքները քննարկման արդյունքում դատարանը վերջիվերջո կհանգի առնվազն իմ կարծիքին, նաև պաշտպանության կողմի կարծիքին, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Եթե դատարանը կգտնի, որ այնուամենայնիվ հիմնավոր կասկածը կա, նոր արդեն քննարկման առարկա կդարձնեմ հիմքերի բացակայությունը, ինչու չէ նաև այլընտրանքային խափանման միջոցների առկայության հանգամանքը։

Եթե դատարանը կգտնի, որ այնուամենայնիվ հիմնավոր կասկածը կա, նոր արդեն քննարկման առարկա կդարձնեմ հիմքերի բացակայությունը, ինչու չէ նաև այլընտրանքային խափանման միջոցների առկայության հանգամանքը։

Բացի այդ նաև դատարանին ենք ներկայացնելու անձը բնութագրող տվյալներ, մասնավորապես խնամքին են անչափահաս երեխաներ, զառամյալ ծնողներ, որոնք ունեն առողջական խնդիրներ»,–ասաց փաստաբանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայացված նյութերում բացակայում են ձայնագրությունները. «Քանի որ իմ պաշտպանը հայտարարում է, որ քաղաքական հետապնդում է, հետևաբար առնվազն պետք է ներկայացվեր ձայնագրությունները, և այսօր այս դատական նիստի ժամանակ էլ մենք խնդրելու ենք քննիչին, որ նաև միջնորդությամբ ենք հանդես գալու, որ ներկայացնի համապատասխան ձայնագրությունները, որպեսզի մենք էլ հասկանանք՝ արդյոք այդ ձայնագրությունները կան, չկան, ի՞նչ բովանդակության են»։

Փաստաբանը հավաստիացրեց, որ դատավորին ինքնաբացարկ են հայտնելու։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031