Էփշթեյնի «գաղտնի ցուցակը» չի գտնվել. Թրամփը սկանդալի ֆոնին պաշտպանում է ՀԴԲ-ին

Արդարադատության նախարարությունը քննադատության տակ է հայտնվել այն բանից հետո, երբ նրա ղեկավարները պաշտոնապես հայտարարել են, որ չկան ապացույցներ, որոնք կհաստատեն սեռական շահագործման մեջ մեղադրվող Ջեֆրի Էպշտեյնի մահվան և նրա ենթադրյալ «հաճախորդների ցուցակի» շուրջ տարածված մի շարք դավադրության տեսություններ, հաղորդում է Reuters-ը։

Լորա Լումերից մինչև Իլոն Մասկ պահպանողական ազդեցիկ անձինք քննադատել են գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին և ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին արդյունքների համար։ Բոնդին նախկինում հրապարակավ խոստացել է «մեծ բացահայտումներ» Էպշտեյնի գործի վերաբերյալ։

«Այն հիմա իմ սեղանին է», — ասել է Բոնդին փետրվարին՝ մեկնաբանելով հաճախորդների ցուցակի հնարավոր հրապարակումը։ Սակայն երեքշաբթի օրը Սպիտակ տանը նա հրաժարվել է այդ խոսքերից՝ պարզաբանելով, որ նկատի ունի ամբողջ «Էպշտեյնի արխիվը», ինչպես նաև այլ գաղտնի նյութեր, ինչպիսիք են Ջոն Ֆ. Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ նյութերը։

Բոնդին ասել է, որ Էպշտեյնի գործով տեսանյութերից շատերը մանկական պոռնոգրաֆիա են եղել և «երբեք հրապարակային չեն դառնա»։

Արդարադատության նախարարության երեկ հրապարակված հուշագրում չի հայտնաբերվել «մեղադրող հաճախորդների ցուցակ» կամ ապացույց, որ Էպշտեյնը շանտաժի է ենթարկել ազդեցիկ մարդկանց՝ ավելի քան 300 գիգաբայթ տվյալներ ուսումնասիրելուց հետո։ Փաստաթուղթը նաև հաստատել է ՀԴԲ-ի նախկին եզրակացությունները, որ Էպշտեյնն իր խցում ինքնասպան է եղել, այլ ոչ թե սպանվել։

Արդարադատության նախարարության տեսուչի կողմից նախկինում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Բանտերի բյուրոյի աշխատակիցները չեն ստուգել նրա խուցը կամ չեն այցելել նրան ինքնասպանությանը նախորդող ժամերին։

Մինչդեռ Թրամփը աջակցել է Պատելին և նրա տեղակալին՝ նախկին պահպանողական փոդքասթեր Դեն Բոնգինոյին՝ նրանց անվանելով «լավագույն իրավապահ թիմը»։ Երեքշաբթի օրը Սպիտակ տանը Էպշտեյնի գործի մասին հարցին Թրամփը զայրացած պատասխանել է . «Դուք դեռ Էպշտեյնի մասի՞ն եք խոսում»։

NEWS

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031