ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը հուլիսի 7-9-ը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստին և Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի ղեկավար խմբի 30-րդ հանդիպմանը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Նիստերի շրջանակում նախատեսվում է հաստատել Հայաստանի առաջընթացի զեկույցը, որտեղ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում ներկայացված են Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և առաջընթացը վերջին երկու տարիների ընթացքում:

Զեկույցում ներկայացված են հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործման, շահերի բախման կանխարգելման և հայտարարագրման համակարգի, ազդարարների պաշտպանական մեխանիզմների ամրապնդման, բիզնեսում ու պետական գնումներում բարեվարքության խթանման, ինչպես նաև դատական ու դատախազական համակարգերի անկախության, հակակոռուպցիոն մարմինների արդյունավետության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ուղղությամբ իրականացված բարեփոխումները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031