Հերոս շան՝ Բրունոյի դաժան սպանությունը ցնցել է Իտալիան և քրեական հետաքննություն է սկսել

AP-ի հաղորդմամբ՝ Բրունո անունով ոստիկանական շան դաժան սպանությունը, որը իր կարիերայի ընթացքում օգնել էր գտնել ինը մարդու, ցնցել է Իտալիան և քրեական հետաքննության առիթ է դարձել։

7-ամյա Բրունոն, որը կշռում էր գրեթե 90 կիլոգրամ, մահացած է գտնվել իր վանդակում՝ երկրի հարավում գտնվող Տարանտոյում։ Նրա մարզիչ Արկանջելո Կարեսայի խոսքով՝ շանը կերակրել են մեխերով լցված կերով։ Associated Press-ին տված հարցազրույցում Կարեսան ասել է, որ կարծում է, որ հանցագործությունը Բրունոյի դեմ վրեժխնդրություն չէր, այլ անձամբ իր դեմ՝ կենդանիների փրկության գործում իր կամավորական աշխատանքի համար։

«Դա դիտավորյալ սարսափելի միջոց էր շանը անտանելի ցավ պատճառելու համար. մեխերով սնունդը ներսից պատռում է օրգանիզմը և կերակրափողը՝ պատճառելով սարսափելի տառապանք», — ասել է Կարեսան։

Վարչապետ Ջորջիա Մելոնին սպանությունը անվանել է «զզվելի և վախկոտ» արարք։ Պատգամավոր և կենդանիների իրավունքների պաշտպան Միխաելա Վիտտորիա Բրամբիլան բողոք է ներկայացրել դատախազություն։ Հուլիսի 1-ին Իտալիայում ուժի մեջ է մտել «Բրամբիլլայի օրենքը», որը խստացնում է կենդանիների սպանության և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժը՝ չորս տարվա ազատազրկմամբ և մինչև 60 հազար եվրո տուգանքով։

Կարեսան համոզված է, որ մարդասպանների իրական թիրախն ինքն է եղել. «Բրունոյին սպանեցին, որպեսզի հասնեն ինձ»։ Նրա խոսքով՝ իր ENDAS կազմակերպությունը զբաղվում է շների փրկությամբ, այդ թվում՝ անօրինական շների մենամարտերից և վերջերս դրա համար մրցակիցների կողմից սպառնալիքներ է ստացել։

Il Giornale թերթի գլխավոր խմբագիր Վիտտորիո Ֆելտրիին գրել է, որ «Բրունոն երկրին ավելի շատ օգուտ բերեց, քան շատ քաղաքացիներ»։

Չնայած իր ծանր արտաքինին, Բրունոն իսկական պրոֆեսիոնալ էր. «Նա հսկա էր», — հիշում է Կարեսան։ «Հենց որ մենք նրան կապանք հագցրինք, նա շտապում էր արահետով, ինչպես գնացքը և միշտ գտնում էր մարդկանց»։ Նրա հաշվարկով շունը գտել է հինգ ողջ և չորս մահացած մարդ։

Իտալական ոստիկանությունը խոստանում է գտնել հավատարիմ չորքոտանի հերոսի դաժան սպանությանը ներգրավված բոլոր անձանց։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031