Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին. Զախարովա

Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ։

«Մոսկվան խնդրել էր այցելել ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն նման հնարավորություն չի տրամադրվել»,- հայտնել է Զախարովան:

Հիշեցնենք՝ երկու երկրների միջև իրավիճակը սրվեց, երբ ձերբակալվեցին «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիր։ Դրանից առաջ ձերբակալվել են նաև Բաքվում գտնվող մի խումբ ռուսաստանցիներ։

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ բողոքի նոտա հղելով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին՝ պահանջելով ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031