Թրամփը հնարավոր է համարել իշխանափոխությունն Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իշխանափոխությունն Իրանում, եթե Թեհրանն ի վիճակի չէ երկիրը «նորից մեծ» դարձնել։ Համապատասխան տեղեկությունն ԱՄՆ նախագահը տեղադրել է Truth Social սոցցանցում։

«Պոլիտկոռեկտ չէ օգտագործել «ռեժիմի փոփոխություն» արտահայտությունը, բայց եթե Իրանի ներկա ռեժիմն ի վիճակի չէ Իրանը նորից մեծ դարձնել, ինչո՞ւ, ուրեմն, ռեժիմի փոփոխություն տեղի չունենա։ MIGA!»,- գրել է պետության ղեկավարը։ Նա հղում է կատարել MAGA-ին (Make America Great Again, «Ամերիկան նորից մեծ դարձնենք»)՝ իր գլխավոր քաղաքական կարգախոսին 2016թ. ընտրարշավում։ Կարգախոսն ամրապնդվել է Միացյալ Նահանգների քաղաքական բառապաշարում։ MIGA — Make Iran Great Again՝ «Իրանը նորից մեծ դարձնենք»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031